Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Մտավոր ունակությունները 45 տարեկանից հետո

Մտավոր ունակությունները 45 տարեկանից հետո

Բրիտանացի գիտնականները 45 տարին լրացած մարդկանց մոտ մտավոր ունակությունների նվազում են հայտնաբերել: Մասնագետները պնդում են, որ հենց այս տարիքից հիշողության ցուցանիշները, վերլուծման գործառույթը եւ տեղեկատվության համադրումը սկսում են թուլանալ, փոխանցում է «ԵվրոՍՄԻ»-ն:

 

Բժիշկները պատմել են, որ 10 տարի վերլուծել են 45-70 տարեկան 7 հազար տղամարդու եւ կնոջ մտավոր ունակությունները: Ստուգել են կամավորների հիշողությունը, գնահատել բառապաշարը, ընկալման  եւ նոր տեսական նյութի վերամշակման ունակությունը: Բժիշկները նկատել են, որ 45-49 տարեկան տարիքային խմբում  ճանաչողական գործառույթը նվազել է 4-5%-ով:

 

Ուսումնասիրության հեղինակները եզրակացրել են, որ 45 տարեկանից  սկսվում է հիշողության եւ մտավոր ունակությունների կորստի գործընթացը: Տարիների ընթացքում մտավոր ունակության նվազումը ավելի  ակտիվ է կատարվում, եւ տարեց մարդիկ տառապում են մոռացկոտությամբ, ախտաբանական միամտությամբ, շրջակա հանգամանքների անընկալունակությամբ եւ այլն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. nedugamnet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ